ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղոնախչյանը երբեք կուսակցական կամ քաղաքական գործունեությամբ չի զբաղվել:
Փորձ  էլ չի արել ինչ-որ մտքեր եւ դիրքորոշումներ արտահայտել»:

ՀՀԿ մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանով . 27.01.2011 «Հայոց աշխարհ»

Իսկ Շարմազանովը հաշվե՞լ է, թե քանի՞ հազար նման կերպարներ կան Հայաստանի
Հանրապետական կուսակցությունում: Խեղճ Ղոնախչյանը որտե՞ղ արտահայտեր իր
կարծիքը, եթե մի քանի երիտասարդներով մենաշնորհ ունեն ԶԼՄ-ի հետ
աշխատանքում: Պարոն Ղոնախչյանը ինչպե՞ս մտքեր արտաբերեր, եթե Գալուստ
Սահակյանի պես մարդը այսօր զրկվել է «հաց ու ջրից»: Եւ վերջապես, եթե
Շարմազանովը վաղուց էր բացահայտել իր կուսակցի «անդեմ կերպարը», ինչո՞ւ
որպես մտահոգ նժդեհական, քայլեր չէր ձեռնարկում նրանից ազատվելու համար:
Հուսով ենք, որ այս դեպքում դեր չի խաղացել Հանրապետական կուսակցության
որդեգրած «պահպանողականությունը»:   




Լրահոս