“Ժամանակի”տեղեկություններով՝ Դավթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում գրանցված հաշմանդամներն իրենց հասանելիք դեղերը 50 տոկոս զեղչով կարող են գնել միայն “Երեւան սիթի” խանութների ցանցում գործող դեղատներից, որտեղ գներն անհամեմատ ավելի թանկ են, քան տարածքում գործող այլ դեղատներում:
Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “Ստացվում է՝ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կամ ավելի ճիշտ՝ նրա կինը, ով “Երեւան սիթիի փաստացի տերն է, նաեւ հաշմանդամներին տրվող պետական դեղերի մենաշնորհին է տիրապետում Դավթաշենում:
Անհայտ է միայն, թե արդյոք մյուս պոլիկլինիկաներո՞ւմ էլ է կիրառվում ,Երեւան սիթիիցե գնելու պարտադիր պայմանը”,- գրում է “Ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):