Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Յուվենտուս»-ի դեմ խաղից առաջ խոստովանել է, որ հիանում է թուրինցիների դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի վարպետությամբ:
«Բուֆոնը վաղուց է հանդես գալիս: Նա միջազգային վարպետություն է թույլ տալիս երկար տարիներ: Ես նրա խաղին հետևում էի Չեմպիոնների լիգայում և Իտալիայի առաջնությունում: Նա ինձ համար օրինակ էր: Հիանալի է, որ նա նախկինի պես հանդես է գալիս և ես կարող եմ խաղալ նրա դեմ», – ասել է Նոյերը:
«Յուվենտուս»-«Բավարիա» հանդիպումը կկայանա փետրվարի 23-ին`Երևանի ժամանակով 23:45-ին: