ՍԴ աշխատակիցները պետբյուջեի միջոցներով անհավանական քանակությամբ պրեմիում տեսակի բենզին են ծախսել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից տեղեկանում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը ընթացիկ տարվա համար պատվիրել է 45 հազար 600 լիտր պրեմիում տեսակի բենզին, ինչի համար պատրաստվում է պետբյուջեից ծախսել 19 մլն 608 հազար դրամ, այսինքն՝ 1 լիտրը 430 դրամով: Դժվարանում ենք ասել, թե ՍԴ-ի աշխատակազմը որքան է չարչարվել նման թանկ գնով պրեմիում բենզին «ճարելու» համար, քանի որ բենզալցակայաններում այն 410 դրամ արժի: Բայց ուշագրավ է նաեւ այն փաստը, որ ՍԴ-ն, որն ընդամենը 9 անդամ ունի, որոնք տանից աշխատանքի են գալիս եւ գնում տուն, այդքան շատ բենզինի կարիք ունի:

ՍԴ 1 անդամի հաշվով ստացվում է օրական 23 լիտր: Դժվար է պատկերացնել, որ ՍԴ անդամները օրական 220 կիլոմետր ճանապարհ են կտրում՝ դատարան հասնելու համար: Թեեւ մյուս կողմից չի բացառվում, որ ՍԴ աշխատակազմի կեսը ծառայողական ավտոմեքենա ունի: Բայց, ամեն դեպքում, անհասկանալի է, թե ինչու է ՍԴ աշխատակազմի մեծ մասը աշխատանքի գնում պետբյուջեի միջոցներով: Ինչո՞ւ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս