«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, այսօր Հայաստան են ժամանելու եվրոպական այն ընկերության ներկայացուցիչները, որից իշխանությունները պետք է գնեն ընտրությունների ժամանակ կիրառվելիք էլեկտրոնային քվեարկության համակարգը։
Մեզ չհաջողվեց պարզել այդ ընկերության անունը, բայց նոր Ընտրական օրենսգրքի մշակման գործընթացին ծանոթ գործիչներից մեկը փոխանցեց, որ այն էլեկտրոնային քվեարկության համակարգ է մշակել նաև ԱՄՆ-ի ու եվրոպական մի քանի երկրների համար։ Խումբն այստեղ պետք է հանդիպի ԸՕ-ն գրող աշխատանքային խմբի և իշխանությունների հետ՝ քննարկելու մշակվող համակարգի մանրամասները։ Մեր տեղեկություններով, եթե նախկինում իշխանությունները քննարկում էին ընտրության բոլոր գրանցվելու և քվեարկելու փուլերում էլեկտրոնային համակարգ ներդնելու հարցը, հիմա կանգնել են այն միայն քվեարկության փուլում կիրառելու տարբերակի վրա»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։