Դեսպաններից մեկը ցավակցել է հայերին և ասել, որ Յուրի Վարդանյանի վրա «բլոկ» է դրված. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Հայաստանի դիվանագիտական ապարատի ամենամեծ բացթողումներից մեկն էլ այն է, որ հաճախ դիվանագիտական առաքելություն են ստանձնում ոչ այդ մասնագիտության տեր անձինք: Դեսպանի «անհաջող կադրի» համբավ ունի Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, ում դիվանագիտական «գործունեության» մասին տխրահռչակ պատմությունների պակաս չկա:

Մեր տեղեկություններով, վերջերս դիվանագիտական մի հանդիպման ժամանակ այլ երկրների դեսպաններից մեկը, լսելով Յուրի Վարդանյանի մասին, մեղմ ասած «ցավակցել է» հայերին, որ այդ տեսակի մարդուն դիվանագիտական ծառայության են ուղարկել:

Ավելին, ըստ այդ դեսպանի, Վարդանյանը դեսպանների «աշխարհում» ընկալվում է որպես անցանկալի եւ անհաջող պաշտոնյա: «Նրա վրա «բլոկ» է դրված»,-պատկերավոր ներկայացրել է նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 




Լրահոս