Դաշնակցականներին տրվելիք նախարարությունների փոխնախարարներն անպայման լինելու են հանրապետականներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ՀՅԴ սպասվող կոալիցիայի շրջանակներում երեք նախարարական եւ երկու մարզպետի պաշտոններից բացի՝ Դաշնակցությանը կտրվեն նաեւ վեց փոխնախարարական եւ գրեթե նույնքան մարզպետի տեղակալի պաշտոններ: Ուշագրավն այն է, որ փոխնախարարի եւ փոխմարզպետի պաշտոնները տրվելու են ՀՀԿ-ական ղեկավար ունեցող գերատեսչություններում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դաշնակցականներին տրվելիք նախարարությունների փոխնախարարներն անպայման լինելու են հանրապետականներ: Այս մոտեցումը նախատեսված է կոալիցիայի կազմման շուրջ կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններով: Ի դեպ, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը երկու նախարարությունների բաժանելու մասին օրենքն արդեն ուժի մեջ է մտել, ուստի կոալիցիայի կայացմանն այլեւս ոչինչ չի խանգարում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս