Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հաստատել են Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանման պայմանները: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ՌԴ և ԱՄՆ նախագահների հեռախոսազրուցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:
«Համաձայնություն է ձեռք բերվել՝ Սիրիայում 2016թ. փետրվարի 27-ի կեսգիշերից ռազմական գործողությունների դադարեցման մասին: Համաձայնությունը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա: Նրանց ուղղությամբ հարվածները շարունակվելու են»,-հայտարարել է Պուտինը: