Սիրիական ընդդիմությունը պայմաններ է առաջ քաշել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ ընդունել է հրադադարի ռեժիմի մասին ՌԴ-ի և ԱՄՆ-ի առաջարկները, սակայն, ինչպես փոխանցում են ԶԼՄ-ները, մի շարք պայմաններ է առաջ քաշել:

Պահանջներից ամենագլխավորը քաղբանտարկյալների ազատ արձակումն է:

«Այն բանից հետո, երբ Բարձրագույն կոմիտեի համակարգող Ռիյադ Հիջաբը ստացել է բանակցությունների արդյունքները, մենք դրական պատասխան ենք տվել հրադադարի հարցով միջազգային պայմաններին»,-հայտարարել է ընդդիմության կոմիտեն:

Սիրիական ապստամբները պահանջել են, որպեսզի բանտերից ազատ արձակվեն ընդդիմադիրներն ու քաղբանտարկյալները, դադարեցվեն խաղաղ բնակիչների ուղղությամբ ռմբակոծությունները, իսկ տուժած շրջաններին մարդասիրական օգնություն ցուցաբերվի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում հրադադարի ռեժիմ հաստատելու մասին՝ հավելելով, որ հրադադարը չի անդրադառնա ԻՊ-ի և ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արգելված այլ ահաբեկչական խմբավորումների վրա:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան      




Լրահոս