Փետրվարի 24-ին, ժամը 9.00-ին, ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության նիստերի դահլիճում ՀՀ սփյուռքի նախարարության, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ նախաձեռնությամբ կմեկնարկի «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումներ» խորագրով աշխատաժողովը, որը նվիրված է Սիրիայի հակամարտության հետևանքով տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց ինտեգրման դյուրացման խնդիրներին (հասցե՝ Մելիք-Ադամյան 2/2):
Աշխատաժողովին կմասնակցեն պետական գերատեսչությունների, ինչպես նաև Հայաստանում սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող հասարակական, միջազգային և համահայկական կազմակերպությունների ներկայացուցիչները: