
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2013 թվականի հունիսի 21-ին կայացած նիստում քննարկվել է “Երևան Ջուր” փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:
Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը սահմանել է՝ սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման մանրածախ ծառայությունների մատուցման սակագները, որոնց գումարային մեծությունը կազմում է 170.256 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն)՝ գործող 174,059 դրամ/խմ -ի փոխարեն: Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2013 թվականի հուլիսի 21-ից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով