WikiLeaks-ը մեղադրել է ԱՄՆ-ին համաշխարհային առաջնորդներին լրտեսելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WikiLeaks միջազգային կազմակերպությունը փաստաթղթեր է հրապարակել, որոնք ապացուցում են, որ ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը լրտեսել է համաշխարհային առաջնորդներին. փոխանցում է Reuters-ը:

Ամերիկացիները լսել են բանակցությունները, որոնց ընթացքում քննարկվել են էկոլոգիական, տնտեսական և քաղաքական հարցեր:

Տարածված տեղեկությունների համաձայն՝ ամերիկացիները լրտեսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, երբ նա հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ, ինչպես նաև` Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուին՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ հանդիպման ժամանակ, ինչպես նաև հրապարակել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի՝ Մերկելի և Բեռլուսկոնիի հետ զրույցի ձայնագրությունը:

ԱՄՆ ԱԱԳ-ն հայտարարել է նաև, որ Բեռլուսկոնին խնդրել է Նեթանյահուին օգնել Օբամայի հետ հարաբերություններում, իսկ Սարկոզին նախազգուշացրել է Բեռլուսկոնիին, որ իտալական բանկային համակարգը շուտով «կպայթի խցանի պես»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան       




Լրահոս