Հունիսի 19-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տյալները՝ ոստիկանության վետերանների Արաբկիրի խորհրդի անդամների հետ համատեղ, Գուլակյան փողոցի մի տնից բերման են ենթարկել 57-ամյա Սերյոժա Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հունիսի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը): Սերյոժա Ա.-ն նախապատրաստված նյութերի հետ միասին ներկայացվել է քննչական բաժին: