
Հունիսի 21-ին Մոսկվայի Բիտցեւսկի պուրակի մուտքի մոտ ծառը տապալվելով սպանել է 2 տարեկան տղային: Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ փոքրիկը զբոսնում էր տատիկի հետ:
Երբ տատիկն ու փոքրիկը կանգնել են ուղղելու տղայի հագուստ, հարեւանությամբ գտնվող չորացած սոճին տապալվել եւ սպանել երեխային: 2010թ ծնված փոքրիկը տեղում մահացել է` ստանալով գանգուղեղի վնասվածք:
Շտապ օգնություն կանչած ականատեսները պնդում են, որ օգնության կարիք ունի նաեւ տարեց կինը, ում նյարդերը տեղի են տվել: Թեեւ բժիշկները ժամանել են միջադեպից մոտ 3 րոպե անց, նրանց մնում էր միայն արձանագրել մահ եւ փորձել օգնություն ցուցաբերել տատիկին: Այս մասին գրում է Life News-ը:
Ոստիկանությունն ու քննիչները փորձում են պարզել, թե ում անփութության արդյունքում է տեղի ունեցել ողբերգությունը:
news .am