ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև համաձայնությունը: «Արմենպրես»ի հաղորդմամբ` այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության սոցցանցի էջում: «Ողջունում ենք ՌԴ և ԱՄՆ միջև համաձայնությունը՝ Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ»,նշում են ԱԳՆում:
Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Սիրիայի աջակցման միջազգային խմբի գծով մյուս գործընկերների միջեւ ըմբռնում է ձեռք բերվել մարտական գործողությունների դադարեցման պայմանների շուրջ: Հրապարակվել է Սիրիայում հրադադարի վերաբերյալ Ռուսաստանի եւ ԱՄՆի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ հրադադարը ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին՝ Դամասկոսի ժամանակով ժամը 00:00ից: