Ինտելեկտուալ խաղ` Նոր Նորք-Գեղարքունիքի մարզ համագործակցության շրջանակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները, «Սոսե մայրիկ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ, Հովհաննես Թումանյանի ծննդյան և գիրք նվիրելու օրվա առիթով կազմակերպել են ինտելեկտուալ խաղ` Գեղարքունիքի մարզի Մարտունու հ.1, հ.2, Գավառի հ.1, Ակունքի և Լճաշենի դպրոցներից ընտրված հինգական աշակերտների, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների և զինծառայողների մասնակցությամբ: Մրցույթի նպատակը հայոց պատմության նորօրյա էջերի՝ Արցախյան ազատամարտի, մեր հաղթանակների կերտման և Հայոց բանակի վերաբերյալ աշակերտների և երիտասարդների գիտելիքներն ստուգելն ու հարստացնելն էր:

Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական կատարումներով, իսկ գիտելիքներով աչքի ընկած մասնակիցները պարգևատրվել են: Գիրք նվիրելու օրվա առիթով Նոր Նորք վարչական շրջանի կողմից մասնակից դպրոցների ներկայացուցիչներին փոխանցվել են Նոր Նորքի մտավորականների ստեղծագործություններից: Գեղարքունիք կատարած այցի շրջանակներում Նոր Նորքի պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Մարտունի քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում և զորամասում:




Լրահոս