96 կողմ ձայնով Արման Թաթոյանն ընտրվեց օմբուդսմեն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան ընտրեցին: Միակ թեկնածուն Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանն էր: ՄԻՊ-ի թեկնածությանը պետք է կողմ քվեարկեր պատգամավորների 3/5-րդը՝ 79 պատգամավոր, որպեսզի նա ընտրվեր:

ԱԺ-ում Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը ներկայացրեց ՄԻՊ ընտրության քվերակության արդյունքները: Ըստ որի պատգամավորներից քվերակությանը մասնակցել են 107 պատգամավոր: Քվեատուփում առկա քվեաթերթիկներից անվավեր է ճանաճվել 4 քվեաթերթիկ, կողմ են քվերակել 96 պատգամավոր, դեմ` 7:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս