ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել է, որ փետրվարի 22-ին սպանության հերթական դեպքն է գրանցվել Լոռու մարզում: Մարզի Վահագնի գյուղում գլխի շրջանում ստացված հրազենային վնասվածքից սպանվել է գյուղի 44-ամյա բնակիչ Նվեր Քոչինյանը: Դեպքի առթիվ փետրվարի 22-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում է, որ սպանվածի դիակի մոտ հայտնաբերվել էին «ՏՏ» տիպի ատրճանակի համար նախատեսված, 7.62 մմ տրամաչափի մեկ կրակված փամփուշտի պարկուճ և մեկ չկրակված փամփուշտ:
Փետրվարի 22-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, նշանակվել էին դատաձգաբանական և դատաբժշկական փորձաքննություններ:
Նույն օրը ՔԿ Լոռու մարզի քննչական վարչությունից ստացվել է գրություն, որ քրեական գործի նախաքննությամբ և ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 22-ին՝ ժամը 1-ի սահմաններում, 1974 թ. ծնված Արմեն Կ.-ն ապօրինի ձեռք բերված «ՏՏ» ատրճանակով, վիճաբանության ժամանակ, կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ մեկ անգամ կրակել է Ն. Քոչինյանի գլխին և սպանել նրան:
Ձեռնարկվում են միջոցառումներ Արմեն Կ.-ին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Քննությունը շարունակվում է: