
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուժաշխատողի միջազգային օրվա կապակցությամբ առողջապահության համակարգում բարեխիղճ և անմնացորդ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով է պարգևատրել “Կարմիր բլուր” պոլիկլինիկայի բժիշկ-վարակաբան, Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժ Էլեոնորա Մնացականյանին և Երևանի քաղաքապետարանի ,Գրիգոր Նարեկացիե բժշկական կենտրոնի տնօրեն Լևոն Գրիգորյանին։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել առողջապահության ոլորտում տարիների մեծ ավանդի համար։ Քաղաքապետի ոսկե մեդալին արժանացած բուժաշխատողները շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ այսչափ բարձր գնահատանքի համար և հավաստել, որ այսուհետ ևս իրենց ողջ եռանդն ու գիտելիքները ներդնելու են Երևանի առողջապահական ոլորտի զարգացման գործին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն