Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հերթական խորհրդակցությունը: Մասնավորապես, ներկայացվել են տարբեր ոլորտներում կիրառվող առանձին հարկատեսակներին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել հարկային օրենսգրքով նախատեսվող որոշ փոփոխությունների արդյունքում հնարավոր ազդեցություններին: Ամոփոփեով քննարկումը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հարկային նոր օրենսգիրքը պետք է նոր ազդակ հաղորդի գործարար միջավայրի բարելավմանը: