Հունիսի 21-ին, ժամը 14.18-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խւոմբը:
Պարզվել է, որ փլուզվել են Մ. Գափոյանին պատկանող 1970 թ. կառուցված 1,5 հարկանի տան (Թումանյան փողոցի թիվ 7 տուն) պատշգամբի երկաթբետոնե կառուցատարրերը՝ 12 քմ :
Մինչ հրշեջ-փրկարարարների կանչի վայր հասնելը Գրետա Առաքելյանը (ծնվ. 1942թ.), Անահիտ Խաչիկյանը (ծնվ.1970թ.), Սիլվա Հակոբյանը (ծնվ.1955թ.), Ասյա Մոտոյանը (ծնվ. 1961թ.), Ալիտա Բնյանը (ծնվ.1985թ.), Ծաղիկ Մնեյանը (ծնվ.1967թ.), Զինա Մնեյանը (ծնվ.1950թ.), Աիդա Բադոյանը (ծնվ.1952թ.), Լուսինե Պետոյանը (ծնվ.1973թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են պատշգամբի կախված երկաթբետոնե կառուցատարրերը՝ 1քմ: