Նարինե արտադրատեսակներն արգելվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի` 2013 թվականի մայիսի 30-ի թիվ 308-Ա հրամանի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում “Պանացեա” ՍՊԸ-ի արտադրության “Նարին” կաթնաթթվային մթերքե և “Նարին” բակտերիալ խտանյութե արտադրանքներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
 
Համաձայն 2013 թվականի հունիսի 14-ի կրկնակի փորձարկման արձանագրության՝ “Պանացեա” ՍՊԸ-ի արտադրության “Նարին” կաթնաթթվային մթերքե (ԱՑԽՄ մանրէաբանական ցուցանիշով) և “Նարին” բակտերիալ խտանյութե (ԱՑԽՄ, խմորասնկեր և բորբոսասնկեր մանրէաբանական ցուցանիշներով) արտադրանքները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1925-Ն որոշման պահանջներին:
 
Նկատի ունենալով, որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով “Պանացեա” ՍՊԸ-ի արտադրության “Նարին” կաթնաթթվային մթերքե և “Նարին” բակտերիալ խտանյութե արտադրանքները ճանաչվել են վտանգավոր, ուստի Ծառայության պետի 2013թ. հունիսի 21-ի հրամանով արգելվել է “Պանացեա” ՍՊԸ-ի կողմից “Նարին” կաթնաթթվային մթերք” և “Նարին” բակտերիալ խտանյութե արտադրատեսակների արտադրությունը: “Պանացեա” ՍՊԸ-ի տնօրենին տրվել է համապատասխան հանձնարարական՝ վերացնելու արտադրամասում հայտնաբերված խախտումները:
 
Նշված ընկերությունում Ծառայության կողմից ուսումնասիրությունների կատարումն սկսվել է քաղաքացուց ստացված բողոքի հիման վրա:
 




Լրահոս