ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, խոսելով ազատամարտիկներին կարգավիճակ տալու օրինագծի մասին, ասաց, թե իրենց նպատակը կարգավիճակին հասնելն է, որից հետո նոր կմտածեն նրանց «հացուպանրի» մասին. «Բոլոր հարցերը պետք է գլոբալ լուծվի: Նորմալ, օրինական ձեւով, օրենքով պետք է լուծենք: Ոչ թե ասենք՝ լավ, էկել մղկտում ես, ա՛ռ էս 10 հազար դրամը վերցրո՛ւ: Խո մենք մուրացկա՞ն չենք: Դրա համար ասում եմ՝ հլը բարոյական մասն օրենքով ընդունենք, որ էս պետությունը մեր արածը գնահատում ա, նոր հետո մտածենք էդ հացուպանրի մասին… Էսօր 23 տարվա մեջ առաջին անգամ մենք միահամուռ մի խնդիր լուծեցինք: Ազատամարտիկներին բերեցինք, ստատուս տվեցինք: Էս պետությունը կամավորականների միջոցով է ստեղծվել: Մինչեւ 1992 թվականը մենք բանակ չենք ունեցել, չէ՞… ո՞վ ա էդ դեպքում կռվել, ո՞վ ա էս պետության սահմանները պահել: Միայն ու միայն կամավորականները, չէ՞: Դե էկե՛ք սկսենք ըտեղից»:




Լրահոս