ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 23-ին, կազմել է 493.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 542.87 դրամ (նվազել է 5.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 696.70 դրամ (նվազել է 4.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.52 դրամ (աճել է 0.01 դրամով):