Armenian text to speach

ԹԱՔՑՆՈ՞ՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես գրել էր «Հայկական ժամանակ» օրաթերթը, իշխանական շրջանակներում արդեն մի քանի օր է՝ շշուկով պատմում են, որ մոտ տասն օր առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանի թիկնապահների կողմից ծեծի է ենթարկվել կառավարության աշխատակազմի աշխատակից Հայկ Կարապետյանը, որը թիկնապահների հետ ուտել-խմելիս է եղել Արաբկիր վարչական շրջանի ռեստորաններից մեկում, որտեղ էլ նրանց միջեւ վեճ է սկսվել:  Հ. Կարապետյանը վնասվածք է ստացել ծնոտի շրջանում եւ դիմել բժշկի: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի շուրջ զրուցել ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) հետ: «Ես նման տեղեկություն չունեմ, եթե դա հավաստի լիներ, ես կիմանայի: Ու եթե ես տեղյակ չեմ, ուրեմն այն հավաստի չէ»,-հակիրճ ասաց ՊՊԾ պետը:




Լրահոս