Երևանի «Բանանց»-ը սկսել է մրցաշրջանի երկրորդ կեսին պատրաստվելու վերջին փուլը. տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Կիպրոսից վերադառնալուց հետո Տիտո Ռամալյոյի գլխավորած թիմը մեկ օր հանգիստ ունեցավ և փետրվարի 23-ից վերսկսեց մարզումները: Փետրվարի 27-ին` Երևանի ժամանակով 14:00-ին, «Բանանց»-ը սեփական մարզաբազայում ստուգողական հանդիպում է անցկացնելու Արմավիրի «Տորպեդո»-ի հետ: