ԲԻԶՆԵՍ ԱԽՏԱՆԻՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը խորհրդարանի միջանցքում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ վիճաբանելիս մեկ ուշագրավ ինքնախոստովանություն է արել: Մանուկյանի հարցին, թե «դու բիզնես չունե՞ս», Այվազյանը պատասխանել է. «Խի՞ պիտի չունենամ, հո հիվա՞նդ չեմ, որ չունենամ»: Փաստորեն, բիզնես չունենալը հիվանդության ախտանիշ է: Առավել եւս, երբ այդ մարդն իշխանության մեջ է: Եւս մեկ ուշագրավ հանգամանք. այսպես Այվազյանն անուղղակի կերպով խոստովանել է, որ ինքը խախտում է ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածը, որն արգելում է ԱԺ պատգամավորին զբաղվել բիզնեսով:




Լրահոս