Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ամենայն հավանականությամբ, բաղ կթողնի Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի` «Ատլետիկո»-ի դեմ հանդիպումը. հայտնում է As-ը:
Նշվում է, որ ուելսցի կիսապաշտպանը չի հասցրել վերականգնվել վնասվածքից, որը ստացել էր հունվարի 17-ին կայացած «Սպորտինգ»-ի դեմ խաղում: Ընդհանուր խմբից առանձին է մարզվում նաև Պեպեն: Բացի այդ` հարձակվող Կարիմ Բենզեման բաց էր թողել ակումբի այսօրվա մարզումը:
Հավելենք, որ «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը տեղի կունենա փետրվարի 27-ին: