«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը` Լեւոն Դավիթի Տեր-Պետրոսյանը, այս տարի մեկնել է ժամկետային զինվորական ծառայության եւ իր ծառայությունն անցկացնում է Երեւանի զորամասերից մեկում: Հայաստանի ներկա իրողության համար առաջին նախագահի թոռան բանակում ծառայելու հանգամանքը, մեղմ ասած, անսովոր է:
Ավելին՝ պարզվում է՝ կրտսեր Լեւոն Տեր-Պետրոսյանն օրինական իրավունք է ունեցել ազատվելու զինվորական ծառայությունից, սակայն երիտասարդն անձամբ պնդել է, որ ինքը ցանկանում է անպայման ծառայել բանակում եւ չի օգտվել տարկետում ստանալու իր իրավունքից: «Ժողովուրդ»-ը փորձեց վերը բերված լուրը ճշտել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, սակայն մեր փորձերն անցան ապարդյուն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: