Ինչպես է ՀԾԿՀ-ն վատնում բյուջետային միջոցները. 12 հատ ծառայողական ավտոմեքենա՝ մեծ ու փոքր չինովնիկներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2016-ի համար գնել է 25 հազար 740 լիտր պրեմիում տեսակի բենզին: Անցած տարվա օգոստոսին կազմված փաստաթղթերով ՀԾԿՀ-ն բենզինի համար նախատեսել է պետբյուջեից վճարել 11 մլն 583 հազար դրամ` 1 լիտրի համար 450 դրամ: Սակայն ՀԾԿՀ-ից «Ժողովուրդ»-ին տրված պարզաբանման համաձայն՝ գնման փաստաթղթերում փոփոխություն է կատարվել, եւ բենզինը գնվել է 1 լիտրը 420 դրամով: Իհարկե, այդ գինը եւս շուկայականից առնվազն 10 դրամ թանկ է, բայց առավել ուշագրավ է այն փաստը, որ ՀԾԿՀ-ն, չգիտես ինչու, 12 հատ ծառայողական ավտոմեքենա ունի:

Այսինքն՝ հանձնաժողովի նախագահից եւ չորս անդամներից բացի՝ ծառայողական ավտոմեքենա ունեն նաեւ աշխատակազմի 7 ղեկավար պաշտոնյաները: Իսկ ով է ասել, որ ամեն մի մեծ ու փոքր չինովնիկի հարկատուների հաշվին ծառայողական ավտոմեքենա եւ օրական 10 լիտր բենզին պետք է տրվի: Սա բյուջետային միջոցների վատնման թերեւս վառ օրինակ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս