«Ժամանակ» թերթը գրում է. «Իշխանությունները որոշել են չնեղացնել օլիգարխներին: Այդ նպատակով, ըստ նոր Ընտրական օրենսգրքի ՀՀ-ն բաժանվելու է 10 «մեծամասնական» ընտրատարածքի: Չորս ընտրատարածք կլինի Երեւանում:
Ըստ մեր լավատեղյակ աղբյուրի՝ Երեւանի Մալաթիա, Աջափնյակ, Շենգավիթ վարչական շրջանները կարող են միավորվել մեկ ընտրատարածքում, որը կհանձնվի Սամվել Ալեքսանյանի տնօրինմանը:
Էրեբունին, Նուբարաշենը, Նորք-Մարաշը եւ հնարավոր է՝ Կենտրոնի մի մասը կհանձնվի Մհեր Սեդրակյանին, Կենտրոնի մնացած մասը եւ Արաբկիրը՝ Գագիկ Բեգլարյանին, իսկ Ավանը, Քանաքեռ Զեյթունը եւ նոր Նորքը՝ Ռուբեն Հայրապետյանին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: