
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թեպետ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը մի քանի անգամ նշել է, որ ՀԷՑ-ի առքուվաճառքի գինն առևտրային գաղտնիք է և հրապարակման ոչ ենթակա, այնուամենայնիվ, էլցանցերի անցյալ տարվա 9 ամսվա հաշվետվությունը որոշակի լույս է սփռում այս հարցի վրա։ Ըստ այդ հաշվետվության՝ ՀԷՑ-ի 25% բաժնետոմսերի համար Սամվել Կարապետյանի ընկերությունը վճարել է 8,25 մլն դոլար։
«Եթե այս թիվը բազմապատկենք 4-ով, կստացվի, որ 100% բաժնետոմսերն արժեն մոտ 33 մլն դոլար։ Իսկ սրան պետք է գումարել նաեւ ՀԷՑ-ի շուրջ 220 մլն դոլարի պարտքերը, որը մարելու է նոր սեփականատերը։ Արդյունքում կստացվի, որ գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 253 մլն դոլար»,- մեզ հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Արտակ Մանուկյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։