
Նեպալի լեռներում ուղևորատար ինքնաթիռ է անհետացել, որում 21 մարդ է գտնվել. փոխանցում է Associated Press-ը:
Տեղեկությունը հաստատել են երկրի իշխանությունները:
Մեկ այլ աղբյուրի տվյալների համաձայն՝ Tara Air ավիաընկերության ինքնաթիռում 20-23 մարդ է գտնվել, որոնցից 3-ն անձնակազմի անդամներն են:
Հաղորդվում է, որ ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է թռիչքից մեկ ժամ անց: Դեպքի վայր է մեկնել Նեպալի բանակի ուղղաթիռը՝ որոնողափրկարարական օպերացիայի անցկացման համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան