ԿԺԴՀ-ն սպառնում է հարված հասցնել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԺԴՀ-ն սպառնում է հարված հասցնել ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի ուղղությամբ, եթե իր երկրի հանդեպ սպառնալիք տեսնի երկու երկրների կողմից համատեղ զորավարժություններում, փոխանցում է Kyodo գործակալությունը:

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները տեղի կունենան մարտին և կտևեն 8 շաբաթ:

Փետրվարի 7-ին Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել էին, որ Սեուլն ու Վաշինգտոնը կսկսեն Կորեական թերակղզում ամերիկյան հակահրթիռային պաշտպանական համակարգի տեղակայման մասին բանակցությունները, որը կլինի ԿԺԴՀ կողմից աճող սպառնալիքի պատասխանը:

Այս տարվա սկզբից ԿԺԴՀ-ն մի քանի անգամ վրդովմունք է առաջացրել համաշխարհային հանրության շրջանում: Հունվարի 6-ին պաշտոնական Փհենյանը հայտարարեց ջրածնային ռումբի փորձարկման մասին: Երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը հայտարարեց, որ այն անհրաժեշտ է ԱՄՆ-ի կողմից միջուկային սպառնալիքից երկիրը պաշտպանելու համար: Փետրվարի 7-ին Հյուսիսային Կորեան հրթիռ արձակեց և «Կվանմյոնսոն-4» արբանյակ ուղարկեց ուղեծիր:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան     




Լրահոս