
«Սեւանա լիճն այսօր էֆտրոֆի փոխարեն գտնվում է մեզոտրոֆ վիճակում, որը տարիների ընթացքում պետք է փոխվի եւ դառնա աճող»:
Ոմանց խաբել են, թե կարելի է մի քանի խուճուճ տերմիններ օգտագործել եւ խելացի մարդու տպավորություն թողնել, նաեւ դրանով շատերին հիմարի տեղ դնել, որովհետեւ եթե մարդն ակնկալում է պարզ ու հասկանալի պատասխան, իսկ փոխարենը Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահից լսում է էֆտրոֆի, մեզոտրոֆի եւ նմանատիպ «տրոֆ»-ների մասին, ապա հաճախ լսողի ուղեղը պարզապես «կախում» է, եւ մինչ restart անելը թեման փակված է լինում, հարցն էլ մնում է անպատասխան: Եվ հետո, ինչպե՞ս կարող է լիճը լինել աճող, եթե ողջ Գեղարքունիքի մարզի գյուղերի կոյուղաջրերը գետերի միջոցով առանց գրեթե ֆիլտրման լցվում են Սեւան: