
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին վկայում են առևտրի տվյալները. փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի ֆոնդային բորսայում WTI տեսակի նավթի գները նվազել են 2,35%-ով մինչև $31,12՝ 1 բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի գները նվազել են 1,56%-ով մինչև $32,75՝ 1 բարելի դիմաց: