Մահացել է Ֆիդել Կաստրոյի ավագ եղբայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

92 տարեկան հասակում մահացել է Կուբայի հեղափոխական ղեկավար Ֆիդել Կաստրոյի և կղզային պետության ներկայիս նախագահ Ռաուլ Կաստրոյի եղբայրը՝ Ռամոն Կաստրոն, փոխանցում է կուբական Granma թերթը:

Հաղորդվում է, որ Ռամոն Կաստրոյի աճյունը դիակիզվել է: Մահվան պատճառները հայտնի չեն:

Ռամոն Կաստրոն հայտնի էր Մոնգո մականունով, Կուբայի հեղափոխության կարևորագույն գործիչներից էր: Ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չի ունեցել, պատասխանատու էր զենքի մատակարարման համար, սպիրտի հիմքով վառելիք էր պատրաստում բենզինի պակասության տարիներին:

Հեղափոխության տարիներին նա խնամում էր ծնողներին և կառավարում ֆերման: 1959թ. հաղթանակից հետո զբաղվում էր գյուղատնտեսությամբ, պաշտոններ էր զբաղեցնում շաքարի և գյուղատնտեսության նախարարություններում:




Լրահոս