Փետրվարի 25-ին, ժ.15:00-ին տեղի կունենա 2016թ. ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով գիտական հետազոտությունների թեմատիկ պատվերների իրականացման վերաբերյալ պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վազգեն Սարգսյան 3, ՀՀ սփյուռքի նախարարություն, 8-րդ հարկ, 801 սրահ):
Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջույնի խոսքով՝ ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը:
Պայմանագրեր կկնքվեն «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի, ԵՊՀ-ի (արևելագիտության, իրավագիտության, պատմության ֆակուլտետներ և «ԵՊՀ հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամ), ՀՀ ԳԱԱ ինստիտուտների (Պատմության, Գրականության, Լեզվի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների, Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի) և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի հետ:
Պայմանագրի կնքմանը կմասնակցեն նշված կառույցների ղեկավարները: