«Այո՛, (արձանագրված խախտումները) վերաբերում են շինարարության ոլորտին եւ ոչ թե քաղաքաշինության նախարարությանը… Անվերջ խոսվում է ատկատների մասին՝ որպես գոյություն ունեցող հիմնախնդիրների հիմք, այնինչ սա ընդամենը մակերեսն է»:
Եթե «ատկատներն» ընդամենը մակերեսն են, ապա քաղաքաշինության ՕԵԿ-ական նախարարը կրկին հաստատում է, որ իրենք «ատկատներով» են աշխատել, որովհետեւ իրենց աշխատանքն է մակերեսային, ինչպես նաեւ առհասարակ ՕԵԿ-ինը: Մյուս կողմից, փորձելով ամեն ինչ բարդել ոլորտի վրա եւ չընդունելով նախարարության մեղավորությունը՝ Ս. Թադեւոսյանը հակադրվում է Իշխան Զաքարյանին եւ ՎՊ բացահայտումներին՝ մոռանալով, սակայն, որ նախկինում ինքն էլ ՎՊ-ում է աշխատել: Ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում ՎՊ-ին վստահում էր, իսկ հիմա՝ ոչ: Միգուցե այն պատճառով, որ մակերեսային աշխատողն ամեն տեղ էլ մակերեսայի՞ն է աշխատում: