
ՀՀԿ-ՀՅԴ հուշագրի տեքստը կարող է հրապարակվել այսօր:
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ պետք չէ շտապել, բայց հավելեց, որ, ամենայն հավանականությամբ, տեքստը կհրապարակվի այսօր` օրվա երկրորդ կեսին:
Հուշագրի վերաբերյալ այլ մանրամասներ Ռուստամյանը հրաժարվեց հայտնել: