Զգուշանալով փախստականների հոսքից՝ Բելգիան հայտարարել է Ֆրանսիայի հետ սահմանին անձնագրային վերահսկողության միջոցների սահմանման մասին. փոխանցում է BBC-ն:
Երկրի ՆԳՆ ղեկավար Ժան Ժամբոնը հայտարարել է, որ ոստիկանության մոտ 290 աշխատակից կտեղակայվի սահմանի մոտ:
Միևնույն ժամանակ, ֆրանսիական դատարանը շարունակում է Քալեից հազարավոր փախստականների վտարման հարցով կառավարության օրինական ծրագրերի գործի քննությունը:
Նրա խոսքով՝ միջոցները, որոնք Շենգենյան համաձայնագրի դադարեցում են ենթադրում, սահմանվում են անժամկետ ժամանակով: ՆԳՆ ղեկավարը հայտնել է նաև, որ Ֆրանսիայի հետ սահմանի մոտ մեկ օրում 32 մարդ է ձերբակալվել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան