
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ևս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀԿ-ՀՅԴ հուշագիրը կստորագրվի այսօր: Ռուստամյանը, սակայն, չցանկացավ շատ մանրամասներ հրապարակել`հայտարարելով, որ ամեն ինչի մասին արժե խոսել հուշագրի տեքստի հրապարակումից հետո:
Հարցին`ճի՞շտ է, որ ՀՅԴ դրսի կառույցները դեմ են կոալիցիային, և տարաձայնություններ կան, Ռուստամյանը նշեց. «Աստված տվեց` ես այդ օրերին գտնվում էի ԱՄՆ-ում, որտեղ, իբր թե, ժողովուրդը դուրս էր եկել բողոքի»:
Մանրամասները`տեսանյութում.