Հայ ջրացատկորդները չկարողացան օլիմպիական վարկանիշ նվաճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջրացատկի աշխարհի գավաթում Հայաստանի ներկայացուցիչները չեն կարողացել Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճել:

Ռիո դե Ժանեյրոյում կայացած Գավաթի խաղարկությունում տղամարդկանց 10 մետր աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրեց 27-րդ հորիզոնականը, իսկ Լև Սարգսյանը՝ 31-րդ: Այս մրցաձևին մասնակցում էին 36 ջրացատկորդ:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար աշխարհի գավաթի խաղարկությունը վերջին վարկանիշային մրցաշարն էր: Օլիմպիական ուղեգիր նվաճեցին առաջին 18 տեղերը զբաղեցրած մարզիկները:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս