ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼԱՎ ԷԼ ՍՂԱՑ ՈՒ ԱՆՑԱՎ
Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը, վերջին թանկացումների հետ կապված, իր դժգոհությունն է արտահայտել «Ֆեյսբուք»-ում: Նա գրել է. «Եթե որոշ մարդիկ իրենց դնելով պսեւդոշուստրիների տեղ գազի աղմուկի տակ ձեռի հետ թանկացրին նաեւ հոսանքը, մտածելով, որ կսղա, կանցնի, ասեմ, որ չսղաց ու չանցավ: Եթե Հայաստանում երբեւիցե ինչ-որ մեկը ինչ-որ բանի համար պատասխան է տալու, սա էլ են հիշեցնելու պատասխան ստացողները:
Հ.Գ. Հայաստանի պարագայում այդ հարց ու պատասխանը հավանական է այն աշխարհում լինի»:

ՍԻՐՏԸ ԶԲԱՂՎԱԾ Է
Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ երկու շաբաթ առաջ երգչուհի Սյուզի Մելիքյանը նշանվել է: Լուրի հավաստիությունը պարզելու համար երգչուհու հետ զրուցել է yes.am-ը, սակայն Սյուզին հրաժարվել է կոնկրետ այդ հարցին պատասխանելուց, բայց եւ չի թաքցրել, որ իր սիրտը զբաղված է. «Գտել եմ իմ կեսին: Երբ ամուսնանամ, բոլորը կիմանան այդ մասին: Իսկ նշանվել եմ, թե ոչ, չեմ ուզում քննարկել: Իմ ամբողջ կյանքի ընթացքում ինձ անընդհատ նշանել ու բաժանել են: Այլեւս ոչ մի տղամարդ չի կարող իմ սիրտը գրավել, որովհետեւ կա տղամարդ, ով իմ սրտի մեջ է»: Ընտրյալի մասին խոսելիս Սյուզին չի նշել նրա անունը, բայց ասել է, որ մոտ 5-6 ամիս է` հանդիպում են. «Նա շոու բիզնեսի հետ ոչ մի կապ չունի: Իրավաբան է, բայց իր մասնագիտությամբ չի աշխատում: Կարող եմ ասել, որ կայացած տղամարդ է»: Հարցին, թե սպասվում է ամուսնություն, երգչուհին պատասխանել է. «Եթե ընտրյալ ունեմ, ուրեմն սպասվում է, հավանաբար այս տարի կլինի. առաջ Աստված»:




Լրահոս