ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել. փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը:
«Քննարկվել են սիրիական ճգնաժամի տարբեր հայեցակետեր՝ Սիրիայի հարցով Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության ֆոնին, ըստ որի՝ 2016թ. փետրվարի 27-ից հրադադարի ռեժիմ է սահմանվում Սիրիայում»,-ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի այդ` Պուտինն ու Ասադն ընդգծել են ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից արգելված «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ անզիջում պայքարի շարունակման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների զինվորական պաշտոնյաները կասկած են հայտնել, որ Ռուսաստանը կկատարի Սիրիայում հրադադարի պայմանները: Զինվորականները մտադիր են ռուսական իշխանությունների վրա ճնշման ավելացման ծրագիր պատրաստել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան