ՀԱՐՑ. Ընկերս բնակվում է Գերմանիայի Դաշնությունում եւ այնտեղի քաղաքացի է: Ցանկանում է մոտ ժամանակներս այցելել Հայաստան եւ մի քանի ամիս մնալ այստեղ: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կարո՞ղ եմ նրան Հայաստան այցելելու հրավեր ուղարկել: Եթե ոչ, ապա ներկայացրե՛ք, թե ընդհանրապես ովքեր հրավեր ուղարկելու իրավունք ունեն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ՝
• ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացին,
• ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին,
• ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք,
• ՀՀ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները եւ միջազգային կազմակերպությունները (դրանց ներկայացուցչությունները):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ պարզ է դառնում, թե ովքեր իրավունք ունեն այլ երկիր հրավեր ուղարկել: Այս դեպքում մեր ընթերցողը, ինչպես ինքն է նշում՝ ունենալով ՀՀ քաղաքացիություն, կարող է հանգիստ լուծել իր ընկերոջը Հայաստան հրավիրելու հարցը: