ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռնարկատերը դադարեցնում է իր աշխատանքային գործունեությունը, ապա նման դեպքում եկամտահարկի տարեկան հաշվետվությունը նա ե՞րբ պետք է ներկայացնի: Ի՞նչ ժամկետ է սահմանված դրա համար:

Արման Հունանյան (49 տարեկան, տնօրեն)

ՊԱՏԱՍԽԱՆ. Արման Հունանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ գործունեությունը դադարեցրած անհատ ձեռնարկատերը եկամտահարկի տարեկան հաշվետվությունը ներկայացնում է «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ), բացառությամբ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքի, ըստ որի՝ մինչեւ հարկային տարին ավարտվելը գործունեությունը (եկամտի աղբյուրի) դադարեցնելու եւ ՀՀ-ից մեկնելու դեպքում վերջինս պարտավոր է հաշվարկը ներկայացնել ոչ ուշ, քան մեկնելուց մեկ ամիս առաջ: Միաժամանակ, առաջարկվում է հաշվի առնել նաեւ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի 30.09.2008թ. «Հարկ վճարողների (ապահովադիրների) կողմից գործունեություն չիրականացնելու դեպքում հարկային մարմնին հաշվարկների, հաշվետվությունների եւ հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ» N 9 պաշտոնական պարզաբանմամբ սահմանված դրույթները:

ՀՀ հարկային ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ակնհայտ է, որ շարքային հարկատուները ոչ մի կերպ չեն կարող խուսափել հարկային պարտավորություններից: Ավելին, նրանք հաճախ են ընկնում ավելորդ թղթաբանության եւ անիմաստ քաշքշուկի մեջ: Այդուամենայնիվ, ինչպես ասում են, ունենք այն, ինչ ունենք: Ու լրացուցիչ խնդիրներ չստեղծելու համար քաղաքացին պարտավոր է հետեւել սահմանված կարգին:




Լրահոս