
Armlur.am-ի տեղեկություններով` ՀՅԴ անդամներն այսօր կանչվել են Նախագահական նստավայր:
Արդեն հայտնել էինք, որ այսօր ստորագրվելու է հուշագիր երկու կուսակցությունների միջև, և ըստ ամենայնի` ՀՅԴ-ականներն այս պահին հենց այդ նպատակով են գնալու Սերժ Սարգսյանի մոտ:
Հուշագրի ստորագրումը նախատեսված է ժամը 18:30-ին` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ : Հուշագիրը ենթադրում է, որ ՀՅԴ-ին կտրվեն ն 3 նախարարի, 2 մարզպետի և 6 փոխնախարարի պաշտոններ:
Նշենք նաև, որ մարզպետների նշանակման վերաբերյալ մանրամասներ, ամենայն հավանականությամբ, հայտնի կլինեն Կառավարության վաղվա նիստում: