Փետրվարի 24-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական և ծառայության կազմակերպման վարչություններում, Ճգնաժամային կառավարման ազգային և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոններում, ինչպես նաև Արմավիրի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։