
2014 թվականի նոյեմբերի 18-ին ուշ երեկոյան Երեւանի Ավան թաղամասում դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ անձինք կոտրել էին ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ավտոմեքենայի ապակին եւ ինչ-որ փաստաթղթեր գողացել:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Վահե Էնֆիաջյանը, անդրադառնալով դեպքին, ասաց, որ հանցագործությունն այդպես էլ չի բացահայտվել: Ըստ պատգամավորի՝ մեքենայից անհետացած փաստաթղթերն իր համար տեխնիկական խոչընդոտ են ստեղծել, սակայն այդ փաստաթղթերի բնօրինակների մի մասը պատգամավորն ունեցել է, եւ խնդիրները հնարավոր է եղել կարգավորել: Ի դեպ, Էնֆիաջյանը այդպես էլ չի մանրամասնում, թե ինչ փաստաթղթեր են եղել:
Մանրամասները` տեսանյութում.
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան